Ալեքսեյ Պապովյան. նոր ցուցահանդես Ժողովրդական արվեստների թանգարանում


Ալեքսեյ Պապովյան. նոր ցուցահանդես Ժողովրդական արվեստների թանգարանում

  • 10-11-2021 18:00:00   | Հայաստան  |  Ցուցահանդես

Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում ս.թ. նոյեմբերի 10-ին կբացվի հայտնի քանդակագործ Ալեքսեյ Պապովյանի հիշատակին` ծննդյան 80-ամյակին նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսին կներկայացվեն քանդակագործի գրաֆիկական աշխատանքներն ու քանդակները, որոնք ժամանակակից արվեստի գլուխգործոցներ են:
 
Պապովյանն իր քանդակներում կերպարանափոխության միջոցով արտահայտել է դրամատիկ երանգներ, շոշափել բարոյաէթիկական խնդիրներ: Նրա աշխատանքները պահվում են  Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում,  Հայաստանի ազգային պատկերասրահում, Վանաձորի գեղարվեստի թանգարանում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Երևանի,  Ռիգայի, Մոսկվայի, Փարիզի, Բուդապեշտի և այլ մասնավոր հավաքածուներում: Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը՝ 18:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 64): Այն կզուգորդվի քանդակագործի մասին պատմող  գրքի շնորհանդեսով: Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 24-ը:
 
 
 
Նոյյան տապան   -   Ցուցահանդես