«Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողով


«Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողով

  • 10-11-2021 10:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող «Հայաստանի տրանսպորտի և առևտրի խթանման 2020-2040թթ. ռազմավարությունը» ծրագրի շրջանակներում ս/թ նոյեմբերի 10-11-ը Երևանի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում կազմակերպում է «Նորարարությունը ճանապարհային ենթակառուցվածքում» թեմայով համաժողով (այսուհետ՝ Համաժողով), որը տեղի է ունենալու նաև առցանց հարթակում։
 
Համաժողովի նպատակն է՝ քննարկել ճանապարհաշինության ոլորտում նորարարական մոտեցումները և մեթոդները, նորագույն տեխնոլոգիաների դերը ճանապարհային ոլորտում, ոլորտային քաղաքականության մշակման և զարգացման ուղիները և այլն։
 
Համաժողովը բաղկացած է հետևյալ  հինգ հիմնական նիստերից․
 
1.     1-ին օր՝ 2021 թվականի նոյեմբերի 10․
 
1)     Տրանսպորտի զարգացումը։ Ճանապարհային ենթակառուցվածք․
 
2)    Ապագա ճանապարհաշինություն, նոր մեթոդներ և մոտեցումներ։
 
2.    2-րդ օր՝ 2021 թվականի նոյեմբերի 11․
 
1)     Նոր տեխնոլոգիաներ.
 
2)    Ճանապարհային անվտանգության և երթևեկության կառավարում․
 
3)     Կանաչ ենթակառուցվածք՝ էկոլոգիական նյութերի կիրառումը։
 
 
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռ.՝ +374 10 511 354
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն