Արմենպրես. Ներդրումային ծրագրեր, ՓՄՁ կանանց կրթական նախաձեռնություններ, վերապատրաստում՝ բիզնեսի կառավարման ոլորտում
11-11-2021 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախագահ» Մարիամ Մանուկյանի, Անապայի Առևտրաարդյունաբերական պալատի կանանց ձեռներեցության կոմիտեի նախագահ Նվարդ Ղուկասյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Ներդրումային ծրագրեր, ՓՄՁ կանանց կրթական նախաձեռնություններ, վերապատրաստում՝ բիզնեսի կառավարման ոլորտում:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: