Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է քննարկում «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ
11-11-2021 15:00:00 | Հայաստան | Քննարկում
Նոյեմբերի 11-ին, ժամը 15.00-ին Հանրային լրագրության ակումբը կազմակերպում է քննարկում «ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի» շուրջ՝ «Համաձայնագրի կատարման ընթացքի գնահատում և վերլուծում» խորագրով։
Բանախոսներն են՝
- Քրիստինե Գրիգորյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
- Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ
Միջոցառումը կազմակերպվում է «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման քաղաքացիական հասարակության համատեղ մշտադիտարկումն ու ջատագովությունը` հանուն Հայաստանում վստահելի և համակարգային բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ:
«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով» ամրագրվում են ԵՄ–Հայաստան փոխգործակցության ոլորտները։ 2022 թվականի մարտի 1–ին լրանում է Համաձայնագրի գործողության մեջ մտնելու մեկ տարին։
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia