Արմենպրես. Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբրենդավորումը


Արմենպրես. Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբրենդավորումը

  • 16-11-2021 11:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա  Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ԶԼՄ հաղորդակցության և հանրային կապերի կենտրոնի պատասխանատու Ռոզա Մանուկյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Հայաստանում ֆրանսիական համալսարանի վերաբրենդավորումը. առաջիկա 5 տարիների գործունեության ռազմավարական նոր ուղիները:
 
Հարգելի գործընկերներ,  ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց  ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:
 
+374 91 62 18 38
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս