Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեսքանյանը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Զինվորի տանը


Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեսքանյանը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Զինվորի տանը

  • 16-11-2021 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեսքանյանը նոյեմբերի 16-ին կհյուրընկալվի Զինվորի տանը: Զինվորի տանը կնշվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, ներկա կլինեն հերոսի ընտանիքն ու Արթուր Ալեքսանյանը:
 
Հիշեցնենք՝ 2016-ին Բրազիլիայում նվաճելով օլիմպիական ոսկին, Արթուր Ալեքսանյանը ներկայացել էր Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկով և հաղթանակը նվիրել հենց նրան: Արթուր Ալեքսանյանը Զինվորի տուն է բերելու այդ նույն շապիկը, որով ներկայացել էր Օլիմպիական խաղերին:
 
Հրավիրում ենք լուսաբանման: Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 16-ին, ժամը 18:00-ին, Զինվորի տանը՝ Ռոբերտ Աբաջյանի անվան սրահում:
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն