Տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը


Տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը նվիրված Silicon Mountains գագաթնաժողովը

  • 19-11-2021 09:50:00   | Հայաստան  |  Իրադարձություն

 
Հարգելի գործընկերներ, վաղը՝ նոյեմբերի 19-ին, ժամը 09:50-ին Մատենադարանի նիստերի դահլիճում կմեկնարկի SILICON MOUNTAINS 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ 
 
Հրավիրում ենք լուսաբանել միջոցառումը: Խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով +37491 320190 հեռախոսահամարին: 
 
Համաժողովի հատուկ հյուրն է Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր․ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։ 
 
Արդեն երկրորդ անգամ կազմակերպվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը։ 
 
Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, իսկ աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ Բանկ»-ը: 
 
Կից կարող եք ծանոթանալ միջոցառման օրակարգին: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել +37491 320190 հեռախոսահամարով:
 
 
***
Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին:
 
Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում են բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors: 
 
Համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին  ներկայացրել եւ նրանց հետ քննարկել էին առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։ 
 
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միություն
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն