Արմենպրես. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի արդյունքների, տարվա աշխատանքների ամփոփում
13-12-2021 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյան, կենտրոնի Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունքի էնդոսկոպիստ Վլադիմիր Նահապետյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Ուռուցքաբանության ազգային կենտրոնի՝ անվճար կոլոնոսկոպիայի ծրագրի արդյունքների, տարվա աշխատանքների ամփոփում:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: