Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորում
15-12-2021 10:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հարգելի գործընկերներ,
Դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-17:00-ը Երևանի «Անի Գրանդ հոթելի» «Պանորամիկ» սրահում տեղի կունենա Պատասխանատու ընդերքօգտագործման քաղաքականության ֆորումը, որը կազմակերպվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։
Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել թափանցիկ և հաշվետու հանքարդյունաբերության խթանման նպատակով ԹԻՀԿ և գործընկեր կազմակերպությունների կողմից մշակված հանրային վերահսկողության գործիքները, ինչպես նաև քաղաքականության մշակման պատասխանատուների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել Հայաստանում հանքարդյունաբերության առանցքային խնդիրների լուծմանն ուղղված առաջարկությունները՝ հանքարդյունաբերության ներկայում մշակվող ռազմավարության մեջ դրանք ներառելու ակնկալիքով։
Միջոցառումը կկայանա ս․թ․ դեկտեմբերի 15-ին ժամը 10:00-17:00-ը Երևանի «Անի Գրանդ հոթելի» «Պանորամիկ» սրահում (հասցե՝ ք․ Երևան, Հանրապետության 65)