ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը


ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը

  • 21-12-2021 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի՛ գործընկերներ,
 
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին, «Դաբլ Թրի բայ Հիլթն» հյուրանոցում կկայանա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի՝ տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը:
 
Մինչ այդ՝ ժամը 13:00-ից նույն վայրում մեկնարկելու է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի ընտրությունը՝ ՀՀ հավաքականների գլխավոր մարզիչների և նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկությամբ:
 
Lրագրողների քվեարկությունը կմեկնարկի ժամը 13:00-ին և կտևի մինչև 15:00-ն: 15:30-ից մինչև 17:30-ը կքվեարկեն մարզաձևերի գլխավոր մարզիչները:
 
Միջոցառման ընթացքում կհայտարարվի նաև «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում SMS քվեարկությամբ հաղթող ճանաչված մարզիկի անունը:
 
«Տարվա 10 լավագույն մարզիներ» մրցույթի արդյունքները կամփոփվեն տեղում՝ քվեարկության ավարտից հետո:
 
Մրցույթի՝ դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունը ևս բաց է լուսաբանման համար:
 
Քվեարկության համար հավատարմագրված մարզական լրագրողներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս