Իտալա-արգենտինական երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ


Իտալա-արգենտինական երեկո՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ

  • 26-12-2021 20:00:00   | Հայաստան  |  Համերգ

 
Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է «Դվին Մյուզիք հոլ»՝ մասնակից լինելու իտալական և արգենտինական երաժշտության երեկոյի։ Իտալացի հայտնի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն Նինո Ռոտայի Նվիրում Ֆեդերիկո Ֆելինիին, Ջուզեպպե Սանգենիտիի «Ջուլիետա Սփայդեր, Ջուլիա», Աստոր Պիացոլլայի «Երեք տանգո», «Ձմեռը Բուենոս Այրեսում», «Ավե Մարիա», «Մոլորված թռչունները», «Գրանդ տանգո», «Լիբերտանգո» և այլ ստեղծագործություններ։ 
 
Համերգի ընթացքում հանդես կգան նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, կիթառահար Անդրեյ Զդեսենկոն։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ