«Օլմպիկոս»-ի դիտում՝ Արցախյան պատերազմի մասնակիցների, Հայաստանում ապաստանած արցախահայերի երեխաների համար


«Օլմպիկոս»-ի դիտում՝ Արցախյան պատերազմի մասնակիցների, Հայաստանում ապաստանած արցախահայերի երեխաների համար

  • 28-12-2021 11:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու  «Հավատամք»  հոգևոր միությունը՝ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի  առաջնորդությամբ,  դեկտեմբերի 28-ին` ժամը 11:30-ին,  Մոսկվա կինոթատրոնում  նախաձեռնել է  «Օլմպիկոս»   անիմացիոն ֆիլմի դիտում՝ Արցախյան  պատերազմի մասնակիցների  /վիրավորների,  զոհերի, անհետ կորածների, գերիների/, Հայաստանում ապաստանած արցախահայերի երեխաների ընտանիքների  /շուրջ 500 մարդ/ , սոցիալապես անապահով երեխաների  և   եկեղեցու համայնքի երեխաների համար:

Միջոցառման շրջանակում երեխաների համար նախատեսված է անկնկալներ, կնվիրեն նաև Մանկական  Աստվածաշունչ: «Հավատում եմ» խորագրով և երեխաների ամանօրյա ցանկություններով կձևավորվի խորհրդանշական  տոնածառը: Ըստ հոգեբանների՝ «Օլիմպիկոսը»  հոգեբանորեն ծանր պայմաներում օգնում է  հաղթահարել դժվարություններն ու գտնել  ապրելու ուժ:

 

 

Նոյյան տապան   -   Իրադարձություն