Իջևանի «Մշակույթի տանը» տեղի կունենա 5-րդ «Ռուսական կենտրոն»-ի բացումը


Իջևանի «Մշակույթի տանը» տեղի կունենա 5-րդ «Ռուսական կենտրոն»-ի բացումը

  • 28-12-2021 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Դեկտեմբերի 28-ին ժամը 12։00-ին, Տավուշի մարզի Իջևանի «Մշակույթի տանը» տեղի կունենա 5-րդ «Ռուսական կենտրոն»-ի բացումը։ Կրթամշակութային կենտրոնը բացվում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի նախաձեռնությամբ, Իջևանի քաղաքապետարանի օժանդակությամբ։
 
Կրթական կենտրոնի բացմանը ներկա կլինեն Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը, Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, ՀՀ-ում գործող ռուսաստանյան կազմակերպությունների ղեկավարներ և այլոք։
 
Նորաբաց «Ռուսական կենտրոն»-ում կանցկացվեն ռուսերենի անվճար դասընթացներ և տարբեր խմբակներ։ Կենտրոնը կահավորված և հագեցած է ժամանակակից տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս կազմակերպել ինտերակտիվ դասեր և քննարկումներ։
 
Ցանկության դեպքում, լրագրողների տեղափոխությունը կազմակերպում է նաև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։ Ցանկացողները կարող են զանգահարել 091․829․829 հեռախոսահամարով և հաստատեն մասնակցությունը։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն