Մեդիա կենտրոն. քննարկում՝ «Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը» թեմայով


Մեդիա կենտրոն. քննարկում՝ «Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը» թեմայով

  • 01-02-2022 12:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Փետրվարի 1-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում: Թեման՝ «Առավոտյան 9-ից 18:00-ը՝ հերոսություն. ո՞վ է հայ ժամանակակից սուպերհերոսը»:
 
Ինֆորմացիոն առիթը ՀՀ ԱԺ-ում հունվարի 21-ին հայ նոր  սուպերհերոսի, նրա սխրանքների մասին ֆիլմի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ քննարկումն էր:
 
Բանախոսներ՝
 
1. Ռուբեն Բաբայան՝ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
 
2. Հասմիկ Սիմոնյան՝ բանաստեղծ
 
3. Արմեն Հայաստանցի՝ գրող, Հայաստանի ՊԷՆ կենտրոնի նախագահ 
(ՊԷՆ-ը  «բանաստեղծ» (անգլ.՝ poets), «ակնարկագիր» (անգլ.՝ essayists) և «վիպասան» (անգլ.՝  novelists) բառերի առաջին տառերի հապավումն է):
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում