Sputnik Արմենիա. «Ինտելեկտուալ խաղերը հասանելի կդառնան բոլորին»


Sputnik Արմենիա. «Ինտելեկտուալ խաղերը հասանելի կդառնան բոլորին»

  • 08-02-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

«Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնությունը հանդես է գալիս Հայաստանում ինտելեկտուալ շարժման շրջանակների ընդլայնման գաղափարով: Նպատակի իրագործման համար նախաձեռնության համահիմնադիրներ Կարեն Քոչարյանը, Տիգրան Քոչարյանը և Հարություն Արզումանյանը սկսում են հետևյալ ծրագրերի շարքը.
 
1.Ինտելեկտուալ խաղերի բիզնես-լիգայի ստեղծում,
 
2.Ինտելեկտուալ խաղերի դպրոցական և ուսանողական լիգաների ստեղծում,
 
3.«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի Հայաստանի սիրողական առաջնություն,
 
4.Կազմակերպությունների ներսում ինտելեկտուալ խաղերի միջոցով թիմ-բիլդինգի անցկացում:
 
Փետրվարի 8-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասուլիսի ընթացքում նախաձեռնության հիմնադիրները կանդրադառնան բոլոր ծրագրերին, ինչպես նաև կխոսեն դրանց ենթածրագրերի և հարակից գաղափարների մասին:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս