Արմենպրես. Լուսինե Սահակյանի, Սամվել Խալաթյանի և Էլֆիկ Զոհրաբյանի ասուլիսը
14-02-2022 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՓԵՏՐՎԱՐԻ 14-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանի, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի, թատրոնի դերասան Էլֆիկ Զոհրաբյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Պրեմիերա Վանաձորի դրամատիկական թատրոնում. Հանդիսատեսի դատին կհանձնվի «Արտավազք» ներկայացումը:
Հարգելի գործընկերներ, ասուլիսներն արդեն բաց են լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Ասուլիսին չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: