Դյուցազունների ասոցացիա ՀԿ ղեկավար Վարդան Թովմասյանի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի ասուլիսը


Դյուցազունների ասոցացիա ՀԿ ղեկավար Վարդան Թովմասյանի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի ասուլիսը

  • 19-02-2022 12:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Փետրվարի 19-ին ժամը 12։00-ին Դաբլ թրի Հիլթոն հոթելում տեղի կունենա Դյուցազունների ասոցացիա ՀԿ ղեկավար Վարդան Թովմասյանի և Hi-Am (Հայ_Էմ) հիմնադրամի Դյուցազնատուն մարզակենտրոնի տնօրեն, Գինեսի վեցակի, Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի՝ միաժամանակ Գինեսում գրանցված երկու ռեկորդների վերաբերյալ մամլո-ասուլիսը։
 
Այդ ռեկորդներն են՝ պտտաձողից մեկ ձեռքով կախ դրությունից ոտնաթաթերի բարձրացում և հպում պտտաձողին մեկ րոպեում 20 անգամ, իսկ մյուսը՝ ուղղաթիռից կախ դրությունից 《ծալում դեպի վեր》վարժությունը անընդմեջ մեկ րոպեում 23 անգամ։ Ասուլիսին միաժամանակ ներկայացվելու է մարզիկ Ռոմանի գրանցված երկու ռեկորդների հավաստագրերը, որի հիման վրա Ռոմանը Գինեսի վեցակի ռեկորդակիր լինելով հանդիսանում է աշխարհում առաջին հայը, ով ամենաշատ ռեկորդներ ունի գրանցված Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։
 
Մանրամասները Հեռ. 098-322-175 հեռախոսահամարով:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս