Քննարկում՝ «Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների մահացությամբ երկրորդն է»


Քննարկում՝ «Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների մահացությամբ երկրորդն է»

  • 01-03-2022 13:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Մարտի 1-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Հայաստանը ճանապարհատրանսպորտային պատահարների մահացությամբ երկրորդն է» թեմայով:
 
Բանախոսներ՝
 
Էդուարդ Կարապետյան՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ
 
Ազատ Գևորգյան՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ
 
Նարեկ Զուլալյան՝ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի Ծրագրերի կառավարման գնումների դեպարտամենտի պետ
 
Պողոս Շահինյան՝ Ճանապարհային անվտանգության ազգային խորհրդի ղեկավար
 
Համաշխարհային բանկի հրապարակման համաձայն՝ 2020-ին Հայաստանը գրանցել է ճանապարհատրանսպորտային պատահարների մահացության երկրորդ ամենաբարձր ցուցանիշը՝ 11,74 մահ 100,000 բնակչի հաշվով, Արևելյան Գործընկերության և ԵՄ-27 տարածաշրջանում։ Ցուցանիշը բարձր է ԱլԳ և ԵՄ-27 միջին մահացության մակարդակից համապատասխանաբար 30%-ով և 64%-ով: 
————————
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
 
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
 
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում