Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 125-ամյակին նվիրված համերգ


Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 125-ամյակին նվիրված համերգ

  • 16-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 16-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մեցցո սոպրանո Լուսինե Մարկոսյանի մենահամերգը՝ նվիրված կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 125-ամյակին։ Համերգին ելույթ կունենա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)։
 
Ծրագրում կհնչեն Հ․ Ստեփանյանի, Ռ.Շումանի, Գ. Շահենի, Հ. Բեմբերյանի, Գ. Շերամի, Ա. Դոլուխանյանի ստեղծագործությունները։
 
Կոմպոզիտոր Հարո Ստեփանյանը հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, բազմաթիվ երգեր, ռոմանսներ, կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Եղել է Սովետական Հայաստանի երաժշտական մշակույթի զարգացման գործի ակտիվ կազմակերպիչներից: 1927-29թթ մասնակցել է Քրիստափոր Քուշնարյանի կազմակերպած ժողովրդական երաժշտության հավաքման արշավին: Հայաստանի տարբեր շրջաններում նրանք գրի են առել 350-ից ավելի հայկական և քրդական մեղեդիներ: 1930-1934 թթ. ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ստեղծագործական դասարանը, 1938-1947 թթ. Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ 1938 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր։
 
Երկերն աչքի են ընկնում հուզականությամբ, ժողովրդայնությամբ, կերպարների ռեալիստականությամբ: Կոմպոզիտորի ստեղծագործության հիմնական թեման Հայաստանն է, նրա բնությունը, հարազատ ժողովրդի պատմական ճակատագիրը: Եղել է հայ առաջին կոմպոզիտորներից, որ հայկական ժողովրդական երաժշտության ինտոնացիաների հիման վրա ստեղծել է մեծ կտավի սիմֆոնիկ երկեր: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
Նոյյան տապան   -   Համերգ