Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան նվիրված համերգ կկազմակերպվի
26-03-2022 19:00:00 | Հայաստան | Համերգ
Մարտի 26-ին, ժամը 19։00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա «Արևային զանգակներ և ընկերներ» խորագրով համերգը, որը նվիրված է Դաունի համախտանիշի համաշխարհային օրվան։
Համերգին կմասնակցեն «Արեւային զանգակներ» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան), ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Վարսենիկ Ավանյանը (վոկալ), Արտյոմ Մանուկյանը (թավջութակ), «Երեւան» լարային քառյակը:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է (World Down Syndrome Day (WDSD)։ Այս օրը Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ, նրանց ընտանիքի անդամները, գործընկերները կազմակերպում և մասնակցում են հանրային տարբեր ակցիաների և միջոցառումների՝ Դաունի համախտանիշի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման համար։ Հանրային միջոցառումները նաև նվիրված են իրավունքների իրացման, ներառականության և կարծրատիպերը կոտրելուն։
Միջոցառումը կազմակերպել են «Արև-երեխաներ» ՀԿ-ն և Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։