Արմենպրես. Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ. Իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները
23-03-2022 13:00:00 | Հայաստան | Ասուլիս
ՄԱՐՏԻ 23-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, բժիշկ-ֆթիզիատր Նաիրա Խաչատրյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանի ասուլիսը:
ԹԵՄԱ.- Տուբերկուլոզի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ. Իրականացվող ծրագրերն ու ոլորտի խնդիրները:
Հարգելի գործընկերներ, միջոցառումը բաց է լուսաբանման համար, կարող եք ներկա լինել տեղում: Առցանց ձևաչափը նույնպես պահպանվելու է: Միջոցառմանը չներկայացողները կարող են «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի, youtube-ի էջերում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող են նաև թեմայի հետ կապված հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել anna.gziryan83@gmail.com էլեկտրոնային հասցեին: