Sputnik Արմենիա. Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ


Sputnik Արմենիա. Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ

  • 29-03-2022 12:00:00   | Հայաստան  |  Տեսակամուրջ

Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դերն ու տեղը արդի պայմաններում. Տեսակամուրջ Մարտի 29-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Մինսկ-Երևան-Բիշքեկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ «Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի դերն ու տեղը արդի պայմաններում» թեմայով:
 
Ինչպիսի՞ն է ԵԱՏՄ զարգացման կոորդինատների համակարգը: Ի՞նչ մարտահրավերների կարող են բախվել ԵԱՏՄ երկրները մոտ ժամանակներում, և առաջին հերթին ի՞նչ խնդիրներ է անհրաժեշտ լուծել հանրության շրջանում:
 
Լրագրողների այս և այլ հարցերին կպատասխանի տնտեսական գիտությունների դոկտոր, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի ուղղության ղեկավար, ՌԳԱ տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Ագեևը: Անդրադարձ կլինի նաև եվրասիական տարածքի շրջանակներում մակրոտնտեսական քաղաքականության, արժույթի փոխարժեքի, ժողովրդագրության,
 թվայնացման և կյանքի որակի հարցերին:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK (https://vk.com/sputnikarm) և Rutube-ում (https://rutube.ru/channel/24629519/):
Հարցերը կարող եք ուղարկել նաև [email protected]
էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով:
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։ Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
Նոյյան տապան   -   Տեսակամուրջ