Դասական երաժշտության երեկո՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում


Դասական երաժշտության երեկո՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում

  • 29-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 29-ին, ժամը 19։00, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա դասական երաժշտության համերգ, որի ընթացքում ելույթ կունենան երաժիշտներ Ալեքսանդր Յակովլևը (դաշնամուր), Քրիստինե Չթչյանը (ջութակ) և Արսեն Զաքարյանը (կլարնետ):
 
Երեք տաղանդավոր երաժիշտները համերգի ընթացքում հանդիսատեսի համար կկատարեն Յոհաննես Բրամսի, Պաբլո Սարասատեի, Չիպրիան Պորումբեսկուի, Հենրիկ Վենյավսկիի, Պյոտր Չայկովսկու, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
 
Մշակումները ջութակի, կլարնետի և դաշնամուրի համար՝ Աշոտ Ճենտերեճյանի։
 
 
Նոյյան տապան   -   Համերգ