Code Battle ծրագրավորողների միջև


Code Battle ծրագրավորողների միջև

  • 10-04-2022 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ապրիլի 10-ին` ժամը 11։00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում տեղի կունենա մեծ Code Battle ծրագրավորողների միջև։ 
 
Մրցույթին մասնակցելու են թե՛ սկսնակ, թե՛ փորձառու ծրագրավորողներ Հայաստանի տարբեր մարզերից, ԱՄՆ-ից, Եվրոպայից։
 
Միջոցառումը կազմակերպել է Full Learning ընկերությունը։ Code Battle-ը նպատակ ունի միավորել ոլորտի մասնագետներին, գործատուների հետ ստեղծել կապեր, ձևավորել նոր թիմեր։ Ծրագրավորողները հնարավորություն կունենան փորձել ուժերը, քննարկել startup-երի գաղափարներ։
 
Մրցույթի արդյունքում կլինի 3 հիմնական հաղթող, որոնք կստանան տարբեր չափի դրամական պարգևներ, իսկ մնացած մասնակիցները Full Learning ընկերության կողմից կխրախուսվեն նվերներով։
Մուտքն անվճար է։
Նշենք, որ միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Հայկ Ասլանյանը։
 
Հարգանով՝ Full Learning ընկերության հիմնադիր-տնօրեն, մրցույթի կազմակերպիչ Գագիկ Ազոյան
 
Հեռ: 093281178
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն