«Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան


«Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով կլոր սեղան

  • 19-04-2022 12:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ,
 
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն սիրով հրավիրում է Ձեզ՝ մասնակցելու «Մեդիային վերաբերող օրենսդրության բարեփոխումների անհրաժեշտությունը Հայաստանում» թեմայով «կլոր սեղանին»։
 
Կներկայացվեն ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրության խնդիրներն ու դրանց հաղթահարման հնարավորությունները, ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման հեռանկարները, կանցկացվի քննարկում փորձագետների, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների, իրավապաշտպանների, փաստաբանների, լրագրողների մասնակցությամբ։
 
Կլոր սեղանը տեղի կունենա 2022 թ. ապրիլի 19-ին, ժամը 12։00-ին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի (Երևան, Հանրապետության 65, մուտքը՝ Վարդանանց փողոցի կողմից) «Panoramic» սրահում։
 
Մենք շնորհակալ կլինենք, եթե հաստատեք մասնակցությունը մինչև ս. թ. ապրիլի 18-ը էլ. փոստի հետևյալ հասցեներով՝ info.cpfe@gmail.com; ashot.cpfe@gmail.com կամ (011)-53-38-95, (094)-59-30-20 հեռախոսահամարներով։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն