Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում անմահացած հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում Աբովյանում


Ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում անմահացած հայորդիների հիշատակին նվիրված միջոցառում Աբովյանում

  • 15-04-2022 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Աբովյանի համայնքապետարանի և «Հանուն սահմանի» հասարակական կազմակերպության համագործակցությամբ կիրականացվի հիշատակի և ոգեկոչման միջոցառում՝ նվիրված Աբովյան բազմաբնակավայր համայնքից Ապրիլյան 4-օրյա և 44-օրյա պատերազմներում անմահացած  հայորդիների հիշատակին: 
 
Հերոս տղաների հիշատակի համար տնկվելու են անվանական ծառեր:
 
Միջոցառումը տեղի է ունենալու Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց այգում:
Բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու հերոս տղաների հիշատակի ոգեկոչման արարողությանը:
Ծառատունկն ուղեցկվելու է մշակութային ծրագրով՝ ազգային երգ ու պարով։
 
Միջոցառումը֊ծառատունկը տեղի է ունենալու ապրիլի 15֊ին, ժամը՝ 14.00, Աբովյանի համայնքապետարանի դիմահայաց հրապարակ֊այգի։
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն