Սյունիքում ընտանեկան բժշկության շարժական կայանի գործունեության ներկայացում


Սյունիքում ընտանեկան բժշկության շարժական կայանի գործունեության ներկայացում

  • 21-04-2022 18:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկերներ, 
 
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Santé Arménie» առողջապահական միության «SOS Villages de Syunik» ծրագրի շրջանակներում գործող ընտանեկան բժշկության շարժական թիմի  գործունեության ներկայացման միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 21-ին` ժամը 18։30-ին, Գորիսի «Միրհավ» հյուրանոցի դահլիճում (հասցե` Մաշտոցի 100)։
 
Խնդրում ենք հաստատել ձեր ներկայությունը մինչև ապրիլի 19-ը՝ ժամը 18:00-ն՝ զանգահարելով 060 72 22 20։ 
 
Հաջորդ օրը տեղի կունենա շարժական բժշկական կայանի այցելությունը դեպի Սյունիքի մարզի գյուղեր: 
 
«Santé Arménie»-ն պատրաստ է հոգալ լրագրողների փոխադրումը և գիշերակացը Գորիսում:  
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն