Վարդգես Սուրենյանցի Կենսամատենագիտության շնորհանդեսը


Վարդգես Սուրենյանցի Կենսամատենագիտության շնորհանդեսը

  • 18-04-2022 14:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես

Ապրիլի  18-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի կունենա Վարդգես Սուրենյանցի Կենսամատենագիտության շնորհանդեսը։
 
Նույն օրը Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում կբացվի գրականության և ալբոմային հրատարակությունների ցուցադրություն։ Սուրենյանցի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միջմշակութային համագործակցության շրջանակում Ազգային գրադարան կտեղափոխվի Վ.Սուրենյանցի «ԾԱՂԿԱԿԻՐՆԵՐ» Հայ ժողովրդական հեքիաթների ձևավորման շապկանկարը։ Այն գրադարանում կցուցադրվի միայն մեկ օր։
 
Միջոցառման բանախոսներ՝
 
1.     Վարդգես Սուրենյանցի Կենսամատենագիտության խմբագիր, արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյան։
 
2.    Կենսամատենագիտության առաջաբանի հեղինակ արվեստաբան, Գևորգ Գրիգորյանի՝ Ջոտտոյի թանգարանի տնօրեն Մարտին Միքայելյան։
 
3.    ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան
 
4.    ՀՀ ԳԱԱ Արվեստագիտության ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյան
 
5.    Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյան
 
6.   ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյան
 
7.    «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյան
 
8.   Արվեստաբանության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյան
 
9.   Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյան
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես