Կներկայացվի «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը


Կներկայացվի «Կենդանիների դիմակահանդես» խորագրով համերգային ծրագիրը

  • 20-04-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Ապրիլի 20–ին՝ ժամը 19։00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կենդանիների դիմակահանդես» խորագիրը կրող համերգ։ 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Բրիթնի Բենթոնի «Մթնշաղ» սիմֆոնիկ պոեմը, Ռեյն Ուորթինգթոնի «Անուրջների ամպեր» սյուիտը, Դիեգո Վեգայի Երկու սիմֆոնիկ պոեմ «Կասկադ և Բոու» ստեղծագործությունը, Կամիլ Սեն-Սանսի «Կենդանիների դիմակահանդեսը»։ Նվագախմբի հետ ելույթ կունենան դաշնակահարներ Լիլիթ Զաքարյանը և Անահիտ Դիլբարյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Էլիաս Բրաունը (ԱՄՆ), ով Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրներից է։
 
«Կենդանիների դիմակահանդես» ստեղծագործությունը կոմպոզիտոր Կամիլ Սեն-Սանսը գրել է 1886թ. փետրվարին, երբ արձակուրդի ընթացքում գտնվում էր Ավստրիայում: Կոմպոզիտորն այս երաժշտությունը գրել է որպես անակնկալ, որը պետք է հնչեր թավջութակահար Շառլ Լեբուքի համերգի ժամանակ։ 
 
Ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է 1886 թվականի մարտի 9-ին, որից հետո ինքը՝ կոմպոզիտորը, արգելել է կատարել այն՝ չցանկանալով, որ իրեն ճանաչեն որպես «անլուրջ» երաժշտության հեղինակ։ 
«Կենդանիների դիմակահանդես» ստեղծագործությունը երկրորդ կյանք է ստացել 1921 թվականին՝ կոմպոզիտորի մահից հետո և մեծ ճանաչում գտել ամբողջ աշխարհում։ 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ