Ասուլիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում


Ասուլիս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում

  • 19-04-2022 12:30:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի' գործընկերներ, 
 
Ապրիլի 19-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (Վազգեն Սարգսյան 3, 9-րդ հարկ) տեղի կունենա ԿԳՄՍ նախարարության  Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանի ու Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի համատեղ մամուլի ասուլիսը: 
 
Բանախոսները կներկայացնեն բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման և քննությունների կազմակերպման գործընթացը` ըստ փուլերի և հերթական քայլերի:
 
ԶԼՄ գործընկերներին խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
 
Հեռ.՝ (374 10) 59-96-68, (374 10) 59-96-12, էլ. հասցե` info@escs.am:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս