Միջոցառում Նաիրի Բժշկական Կենտրոնում. Քիմիաթերապիայի բաժանմունքը նշելու է հիմնադրման 10 ամյակը


Միջոցառում Նաիրի Բժշկական Կենտրոնում. Քիմիաթերապիայի բաժանմունքը նշելու է հիմնադրման 10 ամյակը

  • 21-04-2022 17:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Ապրիլի 21-ին ժամը 17.00-ին, Նաիրի ԲԿ։ 
 
Արդեն 10 տարի է ինչ Նաիրի Բժշկական Կենտրոնում գործում է չարորակ հիվանդությունների բուժման Քիմիաթերապիայի հայ-ֆրանսիական բաժանմունքը: 2012թ-ին այն հիմնվել է ֆրանսիահայ բժիշկ Գևորգ Աբգարյանի կողմից որպես Եվրոպական ստանդարտներով աշխատող նորարարական բաժանմունք՝ քաղցկեղի տարբեր տեսակներով հիվանդերի դեղորայքային բուժման համար: Բաժանմունքը միշտ հանդիսացել է օրինակելի իր ոլորտում, տարիների ընթացքում անդադար կատարելագործվել է, կուտակել մեծ փորձ, կրթել բարձրակարգ մասնագենտերի և այսօր ոչնչով չի զիջում արտերկրյա լավագույն նմանատիպ կենտրոններին: Բաժանմունքի գործունեության շնորհիվ այս տարիների ընթացքում հազարավոր հիվանդներ ստացել են ժամանակակից լավագույն ստանդարտներին համապատասխան բուժում՝ չլքելով մեր երկրիը:
 
Բաժանմունքի հիմնադիր՝ Գևորգ Աբգարյան
Բաժանմունքի վարիչ՝ Լևոն Բադալյան, ուռուցքաբան
 
Միջոցառման ֆոռմատը՝ ֆուրշետ
Վայրը Նաիրի ԲԿ՝ Քիմիաթերապիայի բաժանմունք
Հյուրերի քանակը՝ 50
Հիմնական հյուրեր՝ ՆԱԻՐԻ ԲԿ-ի ադմինիստրացիա, ծառայության ղեկավարներ;
այլ հյուրեր՝ այլ բժշկական հաստատությունների, լաբորատորիաների, դեղագործական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն