Միջոցառումների շարք՝ նվիրված Երկրի օրվան


Միջոցառումների շարք՝ նվիրված Երկրի օրվան

  • 22-04-2022 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի գործընկերներ,
 
Յուրաքանչյուր տարի ապրիլի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր։ Այս տարի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրականացնելու է միջոցառումների շարք՝ նվիրված կարևոր տոնին։
 
Նախ, հիմնադրամը կիրականացնի  մեկամսյա արշավ, որի շրջանակներում առաջարկում ենք բոլորին աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման ծրագրին։ 7733 կարճ համարին մեկ SMS ուղարկելով՝ մարդիկ կկարողանան նպաստել վայրի բնության գրկում մեկ ծառի տնկմանը։
 
Բացի այդ, ապրիլի 22-ին և 23-ին, ժամը 11:00-ից սկսած Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գործընկերները կտնկեն ծառեր՝ ի նշանավորումն Երկրի օրվա միջոցառումների մեկնարկի։
 
Այս տարվա Երկրի օրվա թեման կայուն նորաձևությունն է (fashion sustainability), և FPWC-ի կողմից իրականացվող միջոցառումները կամփոփվեն ուղիղ մեկ ամիս անց՝ ինքնատիպ միջոցառմամբ։
 
FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Վերջին տարիների ընթացքում FPWC կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում և այն դեռ շարունակվում է։
 
Հարցերի և լուսաբանման ցանկության դեպքում խնդրում ենք կապ հաստատել հիմնադրամի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն