«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ն հրավիրում է ձեզ լուսաբանելու «Շուշի․ մտաքարտեզներ» գրքի շնորհանդեսը, որը տեղի կունենա ապրիլի 29֊ին, ժամը 19։00֊ին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակում՝ Մելիք Ադամյան 2/2։
Գիրքն ուսումնասիրում է 2020 թվականի աշնանը Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով տեղահանված Շուշիի հայ բնակչության հիշողությունը: Շուշիի քաղաքային տարածության և առօրյայի մասին պատումները ներկայացված են տրավմատիկ հիշողության ենթատեքստում, որոնք վերականգնվել են տեղահանվածների հետ արված հարցազրույցների և մտաքարտեզների միջոցով 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից անմիջապես հետո։
Հավելյալ տեղեկատվության, հարցազրույցների կամ այլ ձևաչափով տվյալների տրամադրման համար ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրում ենք կապ հաստատել էլ․հասցեով, կամ զանգահարել +37493032527 հեռախոսահամարին։
Հարգանքով,
«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ թիմ