Արմենպրես. Երևանում հյուրախաղերով հանդես կգա «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը
28-04-2022 12:00:00 | Հայաստան | Ասուլիս
ԱՊՐԻԼԻ 28-ին՝ ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում տեղի կունենա Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի, «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Շուբի, «Բալթյան տուն» թատրոն-փառատոնի դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ Վալերի Սոլովյովի ասուլիսը:
ԹԵՄԱ.- «Մեծ հյուրախաղեր» ծրագրի շրջանակում ապրիլի 28-29-ը Երևանում հյուրախաղերով հանդես կգա «Բալթյան տուն» թատրոն-փառատոնը։ Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում թատերախումբը կցուցադրի Ա․Պ․ Չեխովի «Դուշեչկա» և Յ․ Ռեզայի «Ինչի մասին են խոսում տղամարդիկ և կանայք» ներկայացումները։
Հյուրախաղերն իրականացվում են ՌԴ մշակույթի նախարարության և «Ռոսկոնցերտ»-ի աջակցությամբ։