«Թանգարանների գիշեր»-ի շրջանակում տեղի կունենա հուշադրամների նվիրատվության արարողություն


«Թանգարանների գիշեր»-ի շրջանակում տեղի կունենա հուշադրամների նվիրատվության արարողություն

  • 21-05-2022 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հարգելի՛ գործընկերներ,
 
Ս.թ. մայիսի 21-ին՝ ժամը 18։00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հուշադրամների նվիրատվության արարողությունը:
 
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը, գլխավոր քարտուղար Վահե Պետրոսյանը։
 
Հաջորդիվ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Քոչարյանը ներկա կլինի նաև  Երվանդ Քոչարի թանգարանում «Արվեստն ընդդեմ պատերազմի, բռնության, ցեղասպանության» միջոցառմանը (19:00) և Ռուսական արվեստի թանգարանում՝ «Զրույցներ ինքնաեռի շուրջ, ռուսական թեյախմության երեկոյին» (20:00):
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն