Ինտերակտիվ ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա մշակութային միջոցառման լուսաբանման հրավեր

Ինտերակտիվ ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա մշակութային միջոցառման լուսաբանման հրավեր

  • 27-05-2022 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս

Հարգելի գործընկեր,
 
«Մենք Կարող ենք»  մտավոր խնդիրներ ունեցող երիտասարդների, երեխաների և նրանց ընտանիքների շահերի պաշտպանության ՀԿ՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի կողմից իրականացվող «Դեպի ներառական Հայաստան»  ծրագրի շրջանակներում ս․ թ․ մայիսի 27-ին՝ Երեխաների շահերի պաշտպանության օրվան ընդառաջ, ժամը 14։00-ին, Հոլիդեյ ինն  հյուրանոցի  «Արմավիր» սրահում  (Հասցե՝ Երևան Ամիրյան փող., 2 շենք) կիրականացնի ինտերակտիվ ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա մշակութային միջոցառումը: 
 
Միջոցառման նպատակն է՝
 
●      մշակույթի, այս դեպքում լուսանկարչական արվեստի միջոցով իրազեկել հանրությանը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին,
 
●      հաշմանդամություն ունեցող և չունեցող անձանց միասին կրթվելու և ստեղծագործելու մասին,
 
●      հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների կարողությունների մասին դրական վերաբերմունքի ձևավորումը։
 
 Սիրով հրավիրում ենք Ձեզ՝ լուսաբանելու ասուլիսը։ Ձեր կողմից լուսաբանումը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանն ու ներառականության խթանմանը։
 
Հարգանքով՝
 
Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիա
 
Հեռ՝ (+374) 77-043-042
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս