Երևանում սպասվում է արգենտինական տանգոյի բացառիկ համերգ

Երևանում սպասվում է արգենտինական տանգոյի բացառիկ համերգ

  • 27-05-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մայիսի 27-ին, ժամը 19,00-ին Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա արգենտինացի հեղինակավոր բանդոնեոնահար, Պիացոլայի գործընկեր և ընկեր Վալտեր Ռիոսի և արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետի համերգը՝  հայկական «Կադանս» անսամբլի, Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ և մաեստրո Կարեն Դուրգարյանի դիրիժորությամբ:
 
Ինչպես նշեց Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան, մայիսի 25-ին Օպերային թատրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, «Հայրենիքի օրվան նվիրված այս համերգն իսկական նվեր կլինի Հայաստանի համար, քանի որ դրան մասնակցում են. Արգենտինական տանգոյի պատմության կենդանի հիշողությունը՝ մաեստրո Վալտեր Ռիոսը և արգենտինացի երգչուհի Մարիել Դյուպետին։ Մաեստրո Ռիոսը Հայաստան է բերել երկու բանդոնեոն՝  Աստոր Պիացոլլայինը և Անիբալ Տրոյլոյինը, որոնցով աննախադեպ համերգ կունենա Հայաստանում»։
 
Համերգի ընթացքում ունկնդիրները կվայելեն Աստոր Պիացոլայի, Անիբալ Տրոյլոյի, Հոմերո Մանցիի, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
 
Համերգը կազմակերպվել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատան, «Karas Wines»-ի, Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և  «Կադանս» համույթի համատեղ ջանքերով:
 
 
Հարգանքներով՝
 
 
Արգենտինայի Դեսպանություն
 
Նոյյան տապան   -   Համերգ