KVart անսամբլը կներկայացնի Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները


KVart անսամբլը կներկայացնի Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները

  • 06-06-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հունիսի 6-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում ելույթ կունենա KVart անսամբլը։
 
Կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող կազմ՝ ֆլեյտա, ջութակ, ալտ և թավջութակ։ KVart անսամբլը կներկայացնի Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Ֆլեյտայի կվարտետները, որոնք ուրույն տեղ են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երկացանկում։
 
«KVArt» անսամբլի նպատակն է Մոցարտի K.V. 285 ցիկլը ունկնդրին ներկայացնել որպես լիարժեք կամերային ստեղծագործություն, առանց չափազանցությունների՝ պահպանելով կլասիցիզմի դարաշրջանին բնորոշ ոճային առանձնահատկությունները և բացահայտել Մոցարտի երաժշտության բոլոր թաքնված շերտերը:
 
«KVArt» անսամբլի կազմում հանդես են գալիս երաժիշտներ Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Նարեկ Սահակյանը (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ): Նշենք նաև, որ բոլոր երաժիշտները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամներն են։ 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ