«Երեխաների կարիքները փոփոխվող աշխարհում» քննարկում


«Երեխաների կարիքները փոփոխվող աշխարհում» քննարկում

  • 01-06-2022 19:00:00   | Հայաստան  |  Քննարկում

Հարգելի գործընկերներ,
 
Հունիսի 1-ին, ժամը 19:00-ին հրավիրում ենք բոլորիդ լուսաբանելու #AuroraDialogues առցանց քննարկումը «Երեխաների կարիքները փոփոխվող աշխարհում» թեմայով։
 
Բանախոսներ՝
 
Միրզա Դինայի՝ «Օդային կամուրջ Իրաք» կազմակերպության համահիմնադիր եւ տնօրեն, 2019 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր
Ջոն Ֆիլդեր՝ Աֆրիկյան առողջապահական առաքելության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն
Վերոնիկ Պետերբրոկ Մեյրլո՝ «Ժան-Ֆրանսուա Պետերբրոկ» հիմնադրամի գործադիր տնօրեն
Ռոբերտ Վիտիլո՝ Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողովի գլխավոր քարտուղար
Էմիլի Ուորն՝ «Փանզի» հիմնադրամի գործադիր տնօրեն (ԱՄՆ գրասենյակ)
 
Բանախոսները կքննարկեն, թե ամենաշատը ինչի կարիքն ունեն երեխաներն այսօր: Նրանք կընդգծեն նաեւ մեծահասակների դերն ու պատասխանատվությունը՝ օգնելու երեխաներին հաղթահարել ճգնաժամային իրավիճակները:
 
Քննարկմանը կարող եք միանալ ֆեյսբուքյան ուղիղ եթերով:
 
Քննարկման լեզուն անգլերենն է՝ հայերեն համաժամանակյա թարգմանությամբ:
 
Հարգանքով՝
 
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Հանրային կապերի բաժին
 
 
Նոյյան տապան   -   Քննարկում