«Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոն

«Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոն

  • 06-07-2022 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Երաժշտական «Մաեստրո» միջազգային մրցույթ-փառատոնը հիմնադրվել է 2022 թ․ համանուն հասարակական կազմակերպության կողմից: 
 
Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է հետհամաճարակային շրջանում պատանիների ու աղջիկների երաժշտական կատարողական վարպետության բարձրացումը, տարբեր ազգերի արվեստագետների մերձեցումն ու համագործակցությունը, երաժշտական արվեստի հանրահռչակումը:
Ընթացիկ տարվա մայիսին տեղի ունեցավ «Մաեստրո» I  միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնը, որի 7 անվանակարգերում 6 տարեկան և բարձր տարբեր տարիքային խմբերում մասնակցեցին շուրջ 470 երաժիշտ կատարողներ Ավստրիայից, Իտալիայից, Կիրգիզիայից, Ղազախստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի Հանրապետությունից:
Մասնակիցների ելույթները գնահատեցին տարբեր անվանակարգերի միջազգային ժյուրիները, որտեղ ընդգրկված էին տարբեր երկրների հանրաճանաչ երաժիշտներ:
Իրենց անվանակարգերում հաղթող մասնակիցները պարգևատրվեցին I, II, III կարգի դիպլոմներով, հատուկ մրցանակներով և նվերներով, իսկ լավագույնները արժանացան «Մեծ մրցանակ»-ի: 
Հաղթողների և «Մեծ մրցանակ»-ակիրների Գալա-համերգը տեղի կունենա ս/թ հուլիսի 6-ին, ժամը 18:00, հայ-ռուսական համալսարանի դահլիճում:
Մասնակիցների համար հուլիս ամսին կկազմակերպվեն նաև վարպետության դասեր հանրաճանաչ երաժիշտների կողմից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն