ԵՊՀ «ISTC» կենտրոն


ԵՊՀ «ISTC» կենտրոն

  • 07-07-2022 11:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Հուլիսի 7-ին՝ ժամը 11։30-ին, ԵՊՀ «ISTC» կենտրոնում (N7 ուսումնական մասնաշենք՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ՝ 6-րդ հարկ) կայանալիք հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։
 
Հանդիպման ընթացքում նշանավոր գիտնականը հանդես կգա ելույթով, ինչպես նաև կկազմակերպվի հարցուպատասխան Ն․ Աֆեյանի հետ։
 
Նշենք, որ Ն․ Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է
պետական պարգևների և մրցանակների։
 
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 (99) 898 975 հեռախոսահամարով։
 
--
ԵՊՀ մամուլի խոսնակ, հանրային կապերի և մարքեթինգի վարչության պետ Ազնիվ Գրիգորյան
 
Երևանի պետական համալսարան-YSU
Հասցե՝ Ալեք Մանուկյան 1
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն