Հուլիսի 15-ին` ժամը 13-00-ին, Էլիտ Պլազա բիզնես կենտրոնի VIP սրահում «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և «Մանթաշյանց» գործարարների միության միջև տեղի կունենա հուշագրի ստորագրման արարողություն։
Հուշագիրը ստորագրելու են «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը և «Մանթաշյանց» ԳՄ համահիմնադիր նախագահ Վահրամ Միրաքյանը:
Փաստաթղթի կնքման արարողությանը ներկա կլինեն ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ անդամները, «Մանթաշյանց» ԳՄ անդամները և այլ բարձրաստիճան այրեր։
Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու և համատեղ աշխատանքներ են իրականացնելու ոլորտի զարգացման ուղղությամբ։ Համագործակցության շրջանակում կիրականացվեն նաև այլ ծրագրեր:
Շնորհակալ կլինենք հուշագրի ստորագրման արարողությանը ներկա գտնվելու և այն լուսաբանելու համար։