Ասուլիս` "Ռոման Բերեզովսկի. Երկրի ֆուտբոլային դարպասների պահապանը"
Ռոման Բերեզովսկին իր ֆուտբոլային կարիերան սկսել է սահմանամերձ Կապանում` 90-ականների թեժ օրերին:
Դարպասապահը, ով հետագայում քսան տարի պաշտպանեց Հայաստանի պատիվը ֆուտբոլային մարտերում, այսօր ֆուտբոլային մրցաշար է կազմակերպում սահմանամերձ երեք շրջանների երեխաների համար:
Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի դպրոցական ոչ պրոֆեսիոնալ թիմերի միջև "Ռոսսոտրուդնիչեստվո" - ի հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ հովանու ներքո կայանալիք Ռոման Բերեզովսկու անվան ֆուտբոլային փորձնական մրցաշարի մասին
սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կպատմեն`
- Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկի
- Հայաստանում "Ռոսսոտրուդնիչեստվո" - ի ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլով
- Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի ներկայացուցիչ։
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում(https://vk.com/sputnikarm)
և Rutube-ում (https://rutube.ru/channel/24629519/):