«Նոյյան Տապան». Նորայր Նորիկյանի 3-րդ ասուլիսը՝ հունվարի 19-ին մահացած զինծառայողների գործի վերաբերյալ
03-07-2023 11:30:00 | Հայաստան | Ասուլիս
Հուլիսի 3-ին, ժամը՝ 11։30-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) տեղի կունենա Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանի ասուլիսը։
Թեման՝ «Զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի, հետո՝ փաստաբանի հետ»։
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումով. Noyan Tapan TV - YouTube
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։