«Քայլ գնդակով» նոր ռեկորդի սահմանում՝ նվիրված հայ - եզդիական եղբայրությանը
25-11-2023 11:00:00 | | Իրադարձություն
Նոյեմբերի 25-ին ժամը 11.00-ին Արմավիրի մարզի Ջրարփի վարչական շրջանի տարածքում գտնվող Եզդիական գերեզմանի տարածքից, որտեղ թաղված է հերոս Քյարամ Սլոյանը տեղի է ունենալու «Քայլ գնդակով» նոր ռեկորդի սահմանում՝ նվիրված հայ - եզդիական եղբայրությանը։ Ռեկորդը կոչվելու է «4-օրյաից՝ 44- օրյա կամ Քյարամ Սլոյանից՝ Տիտալ Սլոյան»։
Ռեկորդը սահմանելու է ռեկորդակիր Սևակ Շուշանյանը, ով հայ - եզդիական եղբայրության նվիրյալն է։
Միջոցառման մեկնարկը լինելու է Ջրարփի վարչական շրջանից և ավարտվելու է Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի Օստրովսկու փողոց տուն 3 հասցեում գտնվող (տարածքային գյուղ Զվարթնոց) երջանկահիշատակ Տիտալ Սլոյանի տան դիմաց։
Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանման։
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել 094-68-50-56 հեռախոսահամարով։