Կայանալու է «Հանուն ՀԱՅՔԻ» կարգախոսը կրող ՀԱՅՔ շարժման քաղաքական հայտին նվիրված միջոցառում
09-03-2024 13:00:00 | Հայաստան | Իրադարձություն
2024թ․-ի մարտի 9-ին, ժամը 13:00-ին՝ Երևանի «Անի Գրանդ Հյուրանոց»-ի Պանորամիկ սրահում (հասցե՝ Հանրապետության 65) կայանալու է «Հանուն ՀԱՅՔԻ» կարգախոսը կրող ՀԱՅՔ շարժման քաղաքական հայտին նվիրված միջոցառում։
Մասնակիցների թվում են ՀԱՅՔ շարժման անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական, քաղաքական գործիչներ եւ հոգևոր դասի ներկայացուցիչներ։
ՀԱՅՔ շարժման քաղաքական հայտով հռչակվում է ՀԱՅՔ ազգային պետության հիմնադրման հրամայականը՝ որպես քաղաքական, ազգային-գաղափարական նոր շրջափուլի մեկնարկ։
Մասնակցության համար մուտքն ազատ է։
Լրագրողներին սիրով հրավիրում ենք միջոցառումը լուսաբանելու համար։