Ազգային ազատագրության և արդարության պայքար նախաձեռնելու նպատակով հանդիպում
23-03-2024 14:00:00 | Հայաստան | Իրադարձություն
2024թ․-ի մարտի 23-ին, ժամը 14:00-ին՝ ՀԱԵ Շիրակի Թեմի սոցիալ-կրթական կենտրոնում (հասցե՝ ք․ Գյումրի, Վարպետաց 176) կայանալու է իրական ազգային ուժերի որոշակի հատվածի հանդիպում-քննարկում՝ ՀԱԵ Շիրակի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ և օրհնությամբ։
Մասնակիցների թվում են ՀԱՅՔ շարժման, «Հայոց Ազգային Գվարդիայի», «Համակարգ», «Հայոց Երկիր», «Սրբազան Հայաստան», «Վերելք», «Վստահության Խորհուրդ», «Արարատյան Մարդ» ազգային կառույցների անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հասարակական, քաղաքական գործիչներ, անհատներ։
Ազգային ուժերի հանդիպում-քննարկմամբ նախատեսվում է բյուրեղացնել նոր բնույթի, այն է՝ Ազգային ազատագրության և արդարության համար Նոր պայքարի հրամայականը, և հնարավորությունները և այդ պայքարի կազմակերպման-նախապատրաստման առաջիկա գործնական անելիքները։
Մասնակցության համար մուտքն ազատ է։
Լրագրողներին սիրով հրավիրում ենք միջոցառումը լուսաբանելու համար։