սիրով հրավիրում ենք մասնակցելու «ՌեԱ» փառատոնի (Ռեանիմանիա պատկերապատման արվեստի և անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն) մամուլի ասուլիսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12:00-ին, Կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18/2)։
16-րդ «ՌեԱ» փառատոնն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 20-26-ը։ Ասուլիսի ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչները կծանոթանան փառատոնի այս տարվա ծրագրին, սպասվող միջոցառումներին, ֆիլմացանկին ու միջազգային հյուրերին, հնարավորություն կունենան ուղղելու իրենց հարցերը փառատոնի կազմակերպիչներին և գործընկերներին, ինչպես նաև հավատարմագրվելու՝ փառատոնին մասնակցելու և լուսաբանելու համար։
«ՌեԱ» փառատոնն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։
Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝
•Դանիել Դանիելյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
•Դավիդ Տուղս, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի փոխտնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ
•Գևորգ Սահակյան, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի ու տուրիզմի վարչության պետի տեղակալի ժ/պ
•Վրեժ Քասունի, ReA Fest-ի հիմնադիր- տնօրեն
•Անահիտ Ազատյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի և տեղեկատվության պատասխանատու
•Կորյուն Խաչատուրյան, «Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն
Փառատոնին աջակցում են նաև «Հայաստան» համահայկական» հիմնադրամը, «Հ.Հովնանյան» ընտանեկան հիմնադրամը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը, Հայաստանում ֆրանսիական ինստիտուտը, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Երևանի Գյոթեի անվան ինստիտուտ, Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստնում Գերմանիայի դեսպանությունը։
Ասուլիսին մասնակցելու համար խնդրում ենք նախապես հավատարմագրվել մինչև հոկտեմբերի 14-ը՝ ժամը 16։00, իսկ Փառատոնին հավատարմագրաման համար անցնել կից հղումով։