Նորագույն սարքավորումների բացման արարողություն Իզմիրլյան բժշկական կենտրոնում


Նորագույն սարքավորումների բացման արարողություն Իզմիրլյան բժշկական կենտրոնում

  • 15-11-2024 16:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն

 
Նորագույն սարքավորումների բացման արարողությունը տեղի կունենա Իզմիրլյան բժշկական կենտրոնում նոյեմբերի 15-ին, ժամը 16։00
Միջոցառմանը ներկա կգտնվեն Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հանրապետության կլինիկաների ուրոլոգիական բաժանմունքների ուրոլոգները։
 
Իզմիրլյան բժշկական կենտրոնը Մայր Աթոռի հովանու ներքո մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայաստանյան առողջապահական ոլորտում և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ։
 
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել ինձ 096388837 հեռախոսահամարով
Իզմիրլյան ԲԿ-ի Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյան
Նոյյան տապան   -   Իրադարձություն