Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ


Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա կամերային երաժշտության համերգ

  • 16-04-2025 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Ապրիլի 16-ին՝ ժամը 19։00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում,   Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում տեղի կունենա  կամերային երաժշտության համերգ։
Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր երաժիշտներ, միջազգային մրցույթների դափնեկիրներ՝
 
Հռիփսիմե Աղաքարյանը /դաշնամուր/
 
Սերգեյ Աբրահամյանը /կլառնետ/:
 
  Երեկոյի ընթացքում կհնչի ֆրանսիացի դասականների նրբաճաշակ ստեղծագործությունների բացառիկ մի ընտրանի՝
 
Կուպերեն - Պիեսներ
Ռավել - Արտացոլանքներ
Սեն-Սանս - Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար
Պուլենկ - Սոնատ կլառնետի և դաշնամուրի համար
Ֆրանսե - Թեմա և վարիացիաներ կլառնետի և դաշնամուրի համար
 
  Հանդիսատեսը հնարավորություն կունենա նաև ծանոթանալու տուն-թանգարանի ցուցադրությանը։
 
  Տոմսի արժեքը՝ 3000 դրամ:
 
 
Նոյյան տապան   -   Համերգ